AM
31 August 2012 - 13:39 AMT

Հունգարիայի ԱԳՆ խուսափում է Սաֆարովի էքստրադիցիայի համար պատասխանատվությունից

Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային վերաբերող PanARMENIAN.Net-ի հարցմանը: Պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Այս հարցում արտաքին գործերի նախարարությունն ուղղակի պատասխանատվություն չի կրում»:

Նախարարությունում նաև հորդորել են դիմել Հունգարիայի արդարադատության նախարարությանը, որտեղ ժամեր շարունակ հեռախոսազանգերին չեն պատասխանում: