AM
31 August 2012 - 14:30 AMT

Ադրբեջանցի փորձագետ. Օրենքով Ալիևն իրավունք չուներ հրամանագիր ստորագրել Սաֆարովին ներում շներհելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրավունք չուներ ստորագրել Հունգարիայից հայրենիք արտահանձնված հայ սպայի մարդասպանին` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ներում շնորհելու մասին հրամանագիրը: Ինչպես Contact.az կայքում գրում է ադրբեջանցի պրոֆեսոր Հանլար Ալիկպերովը, Ադրբեջանի հանրապետության ՔՕ 82.3 հոդվածին համապատասխան, ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել 25 տարի ազատազրկմամբ, բայց ոչ ներումով:

«Ելնելով վերոհիշյալից` Ադրբեջանի Հանրապետության նախագահը ոչ մի պարագայում իրավունք չուներ ներման ակտի միջոցով լիովին ազատություն շնորհել Սաֆարովին և զերծ պահել նրան հետագա անազատությունից: Առավելագույնը, ինչ կարող էր անել երկրի նախագահը, Սաֆարովի ցմահ ազատազրկումը 25 տարի ազատազրկմամբ փոխարինելն էր:

Երկրի նախագահի հրամանագիրը հակասում է Ներման վերաբերյալ 8.4 կետին, որը հաստատվել է 2001թ հուլիսի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով: Ըստ այդմ, ցմահ դատապարտյալների ներման վերաբրյալ հարցը կարող է դիտարկվել միայն վերջիններիս կողմից պատժի նվազագյույնս 10 տարին կրելուց հետո:

Ներման մասին ակտում նշվում է, որ Սաֆարովը դատապարտվել է Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանի կողմից 2006թ ապրիլի 13-ին: Հետևապես, ներման պահին նա 10 տարուց պակաս է պատիժը կրել»,-գրում է Հանլար Ալիկպերովը: