Կանադայի Հայ Առաքելական եկեղեցին դեմ է հանդես գալիս համասեռ ամուսնությունների մասին օրինագծին: Թեմի հայտարարությունում զգուշավորություն է նշվում, որ օրինագծի ընդունման եւ համասեռ ամուսնությունների օրինականացման դեպքում կաղավաղվի քրիստոնյա ընտանիքի գաղափարը: Չնայած այն բանին, որ ՀԱԵ հասկանում է, որ հոմոսեքսուլիզմը կարող է լինել բնածին կամ առաջանալ հոգեկան եւ սոցիալական ազդեցությունների արդյունքում, սակայն չի կարող ճանաչել համասեռ ամուսնությունը որպես բնական ընտանեկան միություն: Սակայն օրինագծի նկատմամբ բացասական վերաբերմունքը բոլորովին չպետք է ընդունվի որպես սեքսուալ փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգություն: