Աշխարհի ադրբեջանցիները դիմել են ԵԱՀԿ ղեկավարությանը` «Մինսկի խմբի համանախագահների անարդյունավետ գործունեությանը վերջ դնելու» պահանջով: ԻՆչպես նշվում է Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի դիմումում, միջնորդները պետք է կամ լուծեն ղարաբաղյան հիմնախնդիրը, կամ լքեն կարգավորման գործընթացը: Դիմումի հեղինակները ԵԱՀԿ ղեկավարությանը կոչ են անում «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Ղարաբաղի առնչությամբ: «Այդ կազմակերպությունն առաջվա պես Հայաստանին ագրեսոր չի ճանաչում` չնայած Մինսկի խումբը հակամարտությունը կարգավորելու առաքելություն է ստանձնել: Նման իրավիճակում ուժեղանում են կառույցի օբյեկտիվ միջնորդության կասկածները»,- նշվում է դիմումում: