AM
16 February 2005 - 17:14 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ ԼՈՒՐՋ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության 90-ամյակը լուրջ նեղություն Է պատճառելու Թուրքիային, գտնում է թուրքական «Հուրիեթ» թերթի գլխավոր խմբագիրը: Ընդսմին նա կարծում է, որ Անկարան կարեւորություն չի տալիս խնդրին: «Հայերը տարեկան 50 միլիոն դոլար են ծախսում ցեղասպանության մասին պնդումները հաստատելու համար, մինչդեռ թուրքերը, նույնիսկ դիվանագետները, անտեղյակ են հարցին»,- գրում է թուրք լրագրողը: Նա չի բացառում, որ գործը կարող է հասնել մինչեւ Հայաստանին պատկանող հողերը վերադարձնելուն, ինչի դեպքում Թուրքիան կզրկվի Անատոլիայի տարածքի կեսից: Այս ամենին դիմագրավելու համար լրագրողը կոչ Է անում թուրքերին «անհապաղ ոտքի ելնել»: