ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնումը և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը: «Ադրբեջանի նախագահի հրամանագիրը ներում շնորհելու մասին և Սաֆարովին ազատ արձակելն աղաղակող փաստ է: Նման գործողությունները հարիր չեն կառավարությանը, եթե այն հավատարիմ է արդարությանն ու խաղաղությանը: Ցավոք, ադրբեջանական կառավարության այս քայլերը նպատակ ունեն արդարացնելու բռնությունը Հայաստանի ու նրա ժողովրդի հանդեպ», հայտարարել է ԱՄՆ կոնգրեսականը: