AM
16 February 2005 - 18:10 AMT

ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ծագումով թուրք ամերիկուհի Ուլքեր Աքսուն ԱՄՆ-ում բնակվող թուրքերին կոչ է արել մասնակցել Հայոց ցեղասպանության դեմ ցույցին, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին` Սպիտակ տան առաջ: Նա ամերիկա-թուրքական կազմակերպություններին կոչ է արել աջակցել ցույցի կազմակերպմանը: Նրա խոսքերով` ի պատասխան Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ հայ համայնքի նախատեսած միջոցառումներին, ԱՄՆ-ում բնակվող բոլոր թուրքերը «մեկ մարդու պես» պետք է մասնակցեն հակահայկական այդ ակցիային: «2005 թ-ը մեզ համար պետք է լինի հայկական պնդումների հերքման տարի», ասել է նա: