Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հանդիպել է Հունգարիայից արտահանձնված և Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած Ռամիլ Սաֆարովի հետ, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:
Աբիևը «շնորհավորել է» Ռամիլ Սաֆարովին և մայորի կոչում շնորհել նրան՝ «հաջողություն մաղթելով զինովարական գործունեության ասպարեզում»:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհվել: Որպես բողոքի նշան Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: