ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է քննարկման դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Մեր պատվիրակությունը կաշխատի, որ տվայլ հարցը քննարկվի նստաշրջանում, որը կանցնի 55 երկրների մասնակցությամբ»,-հայտարարել է Միլի մեջլիսի մարդու իրավունքների մշատական հանձնաժողովի փոխնախագահ Ռաբիյաթ Ասլանովան: Բացի այդ, ադրբեջանական պատվիրակությունը կառաջարկի օրակարգում ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հարցը: