AM
3 Սեպտեմբեր 2012 - 07:05 AMT

Արաս Օզբիլիսի գոլը հաղթանակ բերեց «Կուբանին» «Դինամոյի» հետ խաղում

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում Կրասնոդարի «Կուբանը» պարտության է մատնել Մոսկվայի «Դինամոյին» հանդիպման ավարտին Արաս Օզբիլիսի գոլի շնորհիվ:

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ Յուրի Կրասնոժանի թիմի, ընդ որում Օզբիլիսը հաղթանակ է բերել իր թիմին խաղի վերջին րոպեին:

«Կուբանը» հավաքել է 12 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջնության հաջորդ տուրում, որի խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 15-17-ին, «Դինամոն» կխաղա «Ռոստովի», իսկ «Կուբանը»` «Սպարտակի» հետ: