AM
3 Սեպտեմբեր 2012 - 07:47 AMT

«Կրասնոդարը» իր դաշտում զիջել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» իր դաշտում 0:1 հաշվով զիջել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: 60-րդ րոպեին խաղի միակ գոլը խփել է Ահմեդ Մուսան:

«Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խաղից հետո հայտարարել է, որ այս խաղում թիմն ընդհանրապես չի խաղացել:

«Կարծում եմ, որ հաշիվը տրամաբանական է: Այս առաջնությունում մենք ավելի վատ խաղացել ենք միայն Գրոզնիում «Թերեքի» հետ խաղում: Ասեմ ավելին. ընդհանրապես չենք խաղացել»,- ասել է Մուսլինը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմն ունի 8 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: