AM
3 Սեպտեմբեր 2012 - 09:14 AMT

Շախմատի Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Արգենտինայի հետ

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Արգենտինայի հետ:

Էլինա Դանիելյանը կխաղա Կարոլինա Լուհանի հետ, Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Մարիա Պլազաոլայի հետ, Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի Մարիա Ֆերնանդեսը, իսկ Մարիա Կուրսովան կխաղա Այլին Մարտինեսի հետ:

5 տուրերից հետո Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է 32 տեղը, իսկ Արգենտինան՝ 34:

Կանանց մրցաշարն անցնում է շվեյցարական համակարգով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մասնակցում են 122 հավաքականներ: