AM
3 Սեպտեմբեր 2012 - 08:29 AMT

Ավարտվել է Արթուր Շիլաջյանի անվան թենիսի հուշամրցաշարը

«Օրանժ Թենիս» ակումբում ավարտվել են պատանեկան միջազգային հինգ մրցաշարերը, որոնք ընթացել են հինգ շաբաթ շարունակ:

Վերջինն անցկացվում էր Արթուր Շիլաջյանի անվան թենիսի հուշամրցաշարը, որտեղ պայքարում էին մինչև 14 և 16 տարեկան տղաներն ու աղջիկները: Մրցաշարում հաջող են հանդես եկել հայ պատանի թենիսիստները:

Մինչև 14 տարեկան աղջիկների եզրափակչում Լինդա Օհանյան-Միլենա Ավետիսյան (Հայաստան) զույգը առավելության է հասել Լուսինե Զորանյանի (Հայաստան ) և Տատյանա Մակարովայի (Ռուսաստան) նկատմամբ:

Մինչև 16 տարեկան տղաների զուգախաղի հաղթող են դարձել Արշակ Ղազարյանը և Սուրեն Բաղդասարյանը, որոնք եզրափակչում պարտության են մատնել Ալեքսանդր Բակշի- Իրակլի Մետրևելի (Վրաստան) զույգին: Իսկ մինչև 16 տարեկան տղաների պայքարում Արշակ Ղազարյանը զբաղեցրել է 2-րդ տեղը` պարտվելով Ալեքսանդր Բակշիին: