AM
3 Սեպտեմբեր 2012 - 10:26 AMT

Ֆորմուլա 1-ը կարող է վերանայել անվտանգության հիմունքները

Երեկ «Բելգիայի Գրան պրիի» առաջին շրջանում տեղի ունեցած վթարը, որին մասնակցել են չորս մեքենաներ, կարող է ստիպել Ֆորմուլա 1-ի տեխնիկական ղեկավարներին վերանայել անվտանգության հիմունքները:

Վթարը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ, քանի որ Ռոման Գրոժանի բոլիդը վտանգավոր հեռավորության վրա թռել է Ֆերնանդոյի Ալոնսոյի վրայով: Ասյպես, Ֆորմուլա 1-ում թիմերը կարող են պահանջել օգտագործել փակ կոկպիտեր:

«Ամեն անգամ բոլորը նշում են, թե ինչպես է այս կամ այն վարորդի բախտը բերել: Բայց մի օր ամեն ինչ կարող է ավարտվել ողբերգությամբ: Կարծում եմ, որ 2014-ին պետք է տեղի ունենան մեծ փոփոխություններ»,- մեջբերում է autosport.com-ը «Մաքլարենի» տեխնիկական տնօրենի խոսքերը: