AM
8 March 2003 - 14:16 AMT

ԲՐՅՈՒՍԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Բրյուսելի ոստիկանությունը հերքել է մարտի 4-ին ադրբեջանական ինտերնետային «Baku Today» թերթի հաղորդագրությունը` «ադրբեջանական «Օդլար Յուրդու» կազմակերպության նախագահ Ա. Գուլի-ի նկատմամբ հայերի կողմից Վոլուվ թաղամասում ահաբեկչական գործողության իրականացման» մասին: Բելգիայում ՀՀ դեսպանությանը Բրյուսելի ոստիկանությունը տեղեկացրել է, որ «վերջին օրերիս որեւէ նմանատիպ արարք Բրյուսել քաղաքի տարածքում չի արձանագրվել»: Նշենք, որ համաձայն ադրբեջանական ինտերնետ թերթի, ահաբեկչության պատճառը, իբրեւ Գուլիեւի ակտիվ գործունեությունն էր Խոջալուի ողբերգական իրադարձությունների եվրոպական հանրությանը ներկայացնելու հարցում: