Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Պոդգորիցա քաղաքում 2013թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում խաղալու է Մոնտենեգրոյի հավաքականի դեմ: Հայ ֆուտբոլիստները սեպտեմբերի 5-ից սկսելու են նախապատրաստվել այդ հանդիպմանը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ` Արսեն Բեգլարյան, Գոռ Էլյազյան, Ալբերտ Օհանյան, պաշտպաններ`Տարոն Ոսկանյան, Անդրանիկ Ոսկանյան, «Միկա» Գրիքոր Հովհաննիսյան, Արամ Շահնազարյան, Գագիկ Դաղբաշյան, Հովհաննես Համբարձումյան: Կիսապաշտպաններ`Նարեկ Գյոզալյան, Մասիս Ոսկանյան, Կարեն Մուրադյան, Վարդգես Սաթումյան, Աղվան Պապիկյան, Արեգ Ազատյան, Նաիրի Մինասյան, Էդգար Մալաքյան, Գևորգ Կարապետյան, Գագիկ Պողոսյան, հարձակվողներ`Վիուլեն Այվազյան, Գևորգ Բադալյան և Հովհաննես Հովհաննիսյան:






