AM
3 Սեպտեմբեր 2012 - 15:23 AMT

Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Ռուսաստան հաշիվն է 0,5-1,5

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհայի Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Ռուսաստանի դեմ:

Հայաստանի երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: Հանդիպումն ավարտվել է 31-րդ քայլին: Հայաստան-Ռուսաստան հաշիվն է 0,5-1,5:

Մինչ այդ Լևոն Արոնյանը զիջել էր Վլադիմիր Կրամնիկին:

Սերգեյ Մովսիսյան-Ալեքսանդր Գրիչուկ և Գաբրիել Սարգսյան-Դմիտրի Յակովենկո պարտիաները դեռ շարունակվում են: Հայ գրոսմայստերները խաղում են սպիտակ խաղաքարերով: