Ստամբուլում ընթացող շախմատի պատանեկան Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4:0 վստահ հաղթանակ է տարել ՀԱՀ առաջին թիմի նկատմամբ: Հաղթանակներ են տարել Տիգրան Առաքելյանը, Մանուել Պետրոսյանը, Նորայր Թորոսյանը և Վլադիմիր Կանջարյանը:
Հայաստանի հավաքականը վաստակել է 17 միավոր և բարձրացել 7-րդ տեղը: Օլիմպիադայի առաջատարն Իրանի հավաքականն է, որը ունի 21 միավոր:
8-րդ տուրում հայ շախմատիստները պետք է խաղան Հնդկաստանի հավաքականի հետ, որը 17,5 միավորով 4-րդ տեղում է: Առաջին խաղատախտակում Հարությունյանը հանդիպելու է Սանիլդուտ Նարայանանին, Պետրոսյանը` Սայաթան Դասին, Թորոսյանը` Շարդուլ Գագարեին, Կանջարյանը` Իյեր Ակաշին:






