Սեպտեմբերի 4-ին ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունենում թայլանդական Պատայա քաղաքում, մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մինչև 50 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակչում հանդիպելու է Բենսե Ջունասի հետ (Հունգարիա), Վազգեն Խաչատրյանը (60 ք/կ) 1/16 եզրափակչում հանդիպելու է Ռովշան Տագիևի հետ (Ադրբեջան), նույն փուլում Կարապետ Չալյանը (74ք/կ) մրցելու է Նեուլ Ջեոնի հետ (Կորեա): Վահե Սիմոնյանը (96 ք/կ) 1/16 եզրափակչում պայքարելու է Տինչիտուկ Տոկտորբաևի հետ:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից առաջնությունում հանդես են գալու Գևորգ Ղարիբյանը (55 ք/կ), Հայկ Արշակյանը (66 ք/կ) և Վաղարշակ Մինասյանը (84 ք/կ); Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ելույթ են ունենալու Գևորգ Արզումանյանը (50 ք/կ), Արտակ Հովհաննիսյանը (55 ք/կ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 ք/կ), Դավիթ Ափոյանը (66 ք/կ), Գրիգոր Գրիգորյանը (74 ք/կ), Վահե Թամրազյանը (84 ք/կ), Վիկտոր Կազիշվիլին (96 ք/կ) և Համլետ Աբրահամյանը (120 ք/կ):






