Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հետ ոչ ոքի` 2:2 հաշվից հետո Ռուսաստանի հավաքականի առաջին համար Վլադիմիր Կրամնիկն ասել է, որ Լևոն Արոնյանի հետ խաղում իրեն հաջողվեց սպիտակ խաղաքարերով պահպանել ոչ մեծ առավելություն: Հանդիպման 35-րդ քայլում Կրամնիկը հաղթանակ է տարել Արոնյանի նկատմամբ:
«Տուրի ընթացքում ինձ թվաց, որ արդեն 2:2-ն արդեն հաստատ է, իսկ հնարավոր է նաև` 2,5:1,5: Բայց արդյունքում ստացվեց ոչ այնքան այն, ինչ ակնկալում էի»,- Կրամնիկի խոսքերը հաղորդում է chess-news.ru-ն:
Օլիմպիադայի 7-րդ տուրում Ռուսաստանը հանդիպելու է Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի հավաքականը` Չինաստանի: Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը 11 միավորով կիսում են 1-3-րդ տեղերը, իսկ Չինաստանը 10 միավորով 4-րդ տեղում է:






