«Բարսելոնան» մտադիր է ակումբում պահել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին՝ պայմանագիր առաջարկելով մինչև կարիերայի ավարտը, պնդում է Аs-ը:
Արգենտինացին կերկարացնի համաձայնագիրը «Բարսայի» հետ վեցերորդ անգամ 2005 թվականի հունիսից սկսած, եթե համաձայնվի ակումբի պայմաններին: Նույն տարվա սեպտեմբերին, երբ Մեսսին փայլեց Ժոան Գամպերի գավաթում, ղեկավարությունը նոր առաջարկ արեց արգենտինացի հարձակվողին:
2007թ. Մեսսին իր ստորագրությունը դրեց յոթամյա պայմանագրի տակ, որը խզելու դեպքում հարկ կլիներ վճարել 150 միլիոն եվրո: 2009/10 թվականների խաղաշրջանում խաղացողը պայմանագիր է կնքել մինչ 2016 թվականը, իսկ գումարն ավելացել է մինչև 250 մլն եվրո:
Մեսսին սկսել է կարիերան «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում, տեղափոխվել է «Բարսելոնա» 2000 թվականին:






