AM
18 February 2005 - 17:01 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Ռուսաստանը ողջունում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մասին հայ-իրանական համաձայնագիրը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով` Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների զարգացմամբ, որպեսզի տարածաշրջանը բոլոր երկրների հետաքրքրությունների շրջանակներում օգտագործի իր ներուժը: «Ռուսաստանն առաջարկություն է ստացել, գազամուղի շինարարությունում նրա համապատասխան կառույցների ընդգրկման մասին: Այդ առաջարկությունները քննարկվում են եւ համոզված եմ, որ առաջիկայում մենք կպատասխանենք դրանց»,- ասել է Ս.Լավրովը: