AM
19 February 2005 - 14:31 AMT

ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՀԵՐՔԵԼ Է ԱՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ԱՄՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հերքել Է այն տեղեկատվությունները, թե ԱՄՆ-ը պատրաստվում Է ռազմական հարված հասցնել Իրանին: «Ես հաճախ լսում եմ Իրանին ռազմական հարված հասցնելու մասին տեղեկատվություններ, եւ դա պարզապես ճիշտ չԷ, քանզի մենք ցանկանում ենք, որ աշխատի դիվանագիտությունը»,-հայտարարել Է նա: «Ես հավատում եմ, որ դիվանագիտությունը կարող Է աշխատել, եթե Իրանը չտարանջատի ԱՄՆ եւ Եվրոպան »,- ասել Է Ջ.Բուշը: Նրա խոսքերով` ԱՄՆ վարչակազմը սերտ խորհրդակցություններ Է անցկացնում եվրոպական երկրների հետ` Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը թույլ չտալու անհրաժեշտության մասին: «Մենք կշարունակենք աշխատել ընկերների եւ դաշնակիցների հետ, որպեսզի դա պարզ հասկացնել տանք Իրանին»,-ասել Է Բուշը: