Հայաստանում ԱՄՆ առաքելությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն, ինչպես նաեւ տնտեսության վերականգնմանն ու ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն աջակցելն է, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով` այդ նպատակներին հասնելու ճանապարհին եղել են ինչպես հաղթանակներ, այնպես էլ անհաջողություններ: «Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ եւ արդեն հասել է զգալի առաջընթացի: Անհրաժեշտ է լինել համբերատար եւ միեւնույն ժամանակ համառ», – ընդգծել է դեսպանը: