Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրը հաջող էր Հայաստանի կանանց հավաքականի համար: Հայ շախմատիստուհիները 2,5:1,5 հաշվով հաղթանակ են տարել Իտալիայի կանանց հավաքականի նկատմամբ:
Հայկական թիմից հաղթանակ է տարել Մարիա Կուրսովան, նա պարտության է մատնել Մարիագրազիա դե Ռոսային:
Էլինա Դանիելյան-Էլենա Սեդինա, Լիլիթ Մկրտչյան-Օլգա Զիմինա և Լիլիթ Գալոյան-Մարիա Բրունելո պարտիաները ոչ ոքի են ավարտվել:
Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով բարձրացել է 15-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը: 8-րդ տուրում հայկական թիմը հանդես կգա Ռումինիայի դեմ:






