Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Հնդկաստանի հավաքականին:
Առաջին խաղատախտակում Տիգրան Հարությունյանը զիջել է Սանիլդուտո Նարայանանին, իսկ վերջին խաղատախտակում Վլադիմիր Կանջարյանը` Իյեր Ակաշին: Մանուել Պետրոսյան-Սայատան Դաս և Նորայր Թորոսյան-Շարդուլ Գագրե պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Հայաստանի հավաքականն ունի 18 միավորվ և 7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղը: 23,5 միավորով առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը:
9-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են Պերուի հտ, որը 18,5 միավորով 10-րդ տեղում է: Տիգրան Հարությունյանը խաղալու է Դիեգո Կուելարի հետ, Մանուել Պետրոսյանը` Ալեքսանդր Պրինցիպեի, Նորայր Թորոսյանը` Պաուլա Բուստամանետի, Վլադիմիր Կանջարյանը` Ավրորա Էդիտ Ֆելիքս Վեգայի:






