AM
5 Սեպտեմբեր 2012 - 06:56 AMT

Երիտասարդական ԱԱ. Երկրորդ մրցաշարային օրը Հայաստանը կներկայացնեն 3 հունահռոմեական ոճի ըմբիշներ

Այսօր աշխարհի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում, որն ընթանում է թայլանդական Պատայա քաղաքում, սկսվել է երկրորդ մրցաշարային օրը:

Մրցագորգ դուրս կգան 3 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ: Մինչև 55 քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1/16 եզրափակչում կմրցի Հարութ Սարգսյանի հետ (Ռուսաստան), Հայկ Արշակյանը (66 ք/կ)` Մագոմեդ Չուխալովի (Ռուսաստան), իսկ Վարոս Պետրոսյանը (84 ք/կ)` Ռախուլ Ռախուլի (Հնդկաստան):

Առաջնություն Հայաստանի առաջին մեդալը նվաճել է Կարապետ Չալյանը (74 ք/կ), նա դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: