«Ռոսիա-2018» կազմկոմիտեն և ՖԻՖԱ-ն համաձայնեցրել են քաղաքների ցուցակի հրապարակման ամսաթիվը, որտեղ տեղի կունենան 2018-ի աշխարհի առաջնության խաղերը: Հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 29-ին: Գալիք արարողության դետալների մասին լրացուցիչ կհայտարարվի, հաղորդում է կազմկոմիտեի մամլո ծառայությունը:
Ներկա պահին մրցաշարի խաղերի անցկացմանը հավակնում են 13 քաղաքներ` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Յարոսլավլ, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սարանսկ, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Սոչի, Կրանսոդար և Եկատերինբուրգ:






