Հայաստանի և Ուզբեկստանի շախմատի հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են այն շախմատիստների անունները, որոնք այսօր կխաղան Ստամբուլում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում:
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կհադիպի Ռուստամ Կասիմժանովի հետ, Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Անտոն Ֆիլիպովը: Երրորդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը կպայքարի Մարատ Ջումաևի դեմ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Անդրեյ Կվոնի:
Հայաստանը 11 միավորով 4-րդ տեղում է, իսկ Ուզբեկստանը՝ 9-րդ: Հայ շախմատիստներն անհատական վարկանիշով գերազանցում են մրցակցին: Հայաստանի հավաքականը վարկանիշով 3-ն է, իսկ Ուզբեկստանինը՝ 33-րդ:
Օլիմպիադայում աշխարհի գործող չեմպիոններ հայ շախմատիստները հաղթել են Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների ու Ուկրաինայի հավաքականներին, հետո կիսել են միավորները Ռուսաստանի հետ և պարտվել են Չինաստանի հավաքականին:
Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին: 40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան ավարտվելու է սեպտեմբերի 10-ին:






