Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում իր երկրի պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը: Հասան Ռոհանին, իր հերթին, ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի ոչ մի խտրականություն միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման ոլորտում: Նրա խոսքերով, Իրանը պատրաստ է համագործակցել ամբողջ աշխարհի հետ, ապացուցելու համար, որ Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ նպատակներով է: