AM
5 Սեպտեմբեր 2012 - 10:43 AMT

Մարգարիտա Հովակիմյանը Պարալիմպիկ խաղերում 100 մ բրաս տարածությունում չի անցել եզրափակիչ

Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում հանդես է եկել Հայաստանի վերջին մասնակիցը: Նախնական մրցալողում 100 մ բրաս տարածությունում Մարգարիտա Հովակիմյանը ցույց է տվել 2:21.88 արդյունք: Հայ լողորդուհին զբաղեցրել է վերջին` 7-րդ տեղը և չի կարողացել դուրս գալ եզրափակիչ:

Մինչև այդ Պարալիմպիադայում ելույթ է ունեցել ծանրորդ Գրետա Վարդանյանը: Նա մինչև 48 կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում բարձրացրել է 82 կգ և զբաղեցրել վերջին` 7-րդ տեղը: