ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանա նահանգի ներկայացուցիչ, Միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ, կոնգրեսական Դեն Բարթոնը կոչ է արել Կոնգերսին ճանաչել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը»: Կոնգրեսականի կարծիքով` «ճանաչելով Խոջալուի ցեղասպանությունը, ԱՄՆ Կոնգրեսը վերջ կդնի տվյալ հարցի առնչությամբ միջազգային հանրության երկար տարիների լռությանը»: «Մինչեւ 1992 թվականի փետրվարը Խոջալուն փոքր քաղաք է եղել Ադրբեջանում: Այսօր այն գոյություն չունի: «Խոջալու» բառը դարձել է ադրբեջանցիների եւ տարածաշրջանի բնակչության համար որպես վշտի, ցավի եւ դաժանության խորհրդանիշ»,- հայտարարել է կոնգրեսականը: