AM
6 Սեպտեմբեր 2012 - 06:36 AMT

Հայ շախմատիստները պատանեկան Օլիմպիադայում զբաղեցրել են 12-րդ տեղը

Շախմատի պատանեկան Օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 0,5:3,5 հաշվով զիջել է Ռուսաստանի հավաքականին, որը 29 միավորով նվաճել է ոսկե մեդալներ:

Ոչ ոքի է ավարտվել միայն Վլադիմիր Կանջարյան-Մաքսիմ Վավուլին պարտիան: Տիգրան Հարությունյանը զիջել է Յուրի Ելիսեևին, Մանուել Պետրոսյանը` Մաքսիմ Չիգաևին, Նորայր Թորոսյանը` Վլադիսլավ Արտեմիևին:

Հայ շախմատիստները 22 միավորով զբաղեցնում են 12-րդ տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանի հավաքականը 28.5 միավորով, իսկ Հնդկաստանը 25.5 միավորով 3-րդ տեղում է: