AM
6 Սեպտեմբեր 2012 - 06:50 AMT

Օլիմպիադայի 9-րդ տուրում հայ շախմատիստները կխաղան Գերմանիայի հետ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում խաղալու Գերմանիայի հետ:

Հայ շախմատիստներն իրենց հաշվին ունեն 13 միավոր և զբաղեցնում են 3-րդ տեղը: Նրանք 8-րդ տուրում 3:1 հաշվով հաղթանակ են տարել Ուզբեկստանի նկատմամբ:

Գերմանիան 2,5:1,5 հաշվով պարտության մատնել Հունգարիային և գրավում է 5-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը, որն ունի 15 միավոր և խաղալու է ԱՄՆ հետ, իսկ երկրորդ տեղում Չինաստանն է, որը մրցելու է Ֆիլիպինների հետ:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին: