Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող 8 ընկերություն առաջին անգամ կմասնակցի մարտի 10-16-ը Հանովեր քաղաքում կայանալիք CeBIT միջազգային ցուցահանդեսին: Առաջին անգամ Հայաստանի ՏՏ ձեռնարկությունները Հանովերում կներկայացվեն առանց արտաքին աջակցության: 21 քմ մակերեսով տաղավարում «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամը կներկայացնի Հայաստանի ամբողջ ՏՏ ոլորտի հնարավորությունները: CeBIT-2005 ցուցահանդեսում իրենց արտադրանքը կներկայացնեն «Ալգորիթմ-Սերվիս», «Արմինկո», «Ինֆորմետիկ Սոլուշնս», «ՄԻԳՄԱ», «Յունիքոմփ», «Սիրիուս» եւ այլ ընկերություններ: