AM
6 September 2012 - 08:25 AMT

Թուրքիայի ԱԳՆ. Մենք չենք միջամտել Սաֆարովի արտահանձնմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն ծայրահեղ զարմանքով է հետևում, թե ինչպես են ԱՄՆ հայ համայնքի բողոքներն ընդդեմ Հունգարիայի կողմից հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն ու նրան ներում շնորհելուն, հասցեագրվում նաև Թուրքիային: Այս ամսին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: «Թուրքիայի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները Թուրքիայի հանդեպ անբարյացակամ տրամադրված շրջանակների հերթական արշավն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: