AM
22 February 2005 - 15:45 AMT

ՖՐԵՆԿ ՓԱԼԼՈՆԵՆ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԻՆ

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Իր ելույթի ընթացքում Ֆ.Փալլոնեն ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Օսվենցիմի ազատագրման 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ամբողջական ճառը: «Հիշելով մարդու դեմ անմարդկային վերաբերմունքի բոլոր դեպքերը, մենք կրկին անգամ հաստատում ենք մեր դիրքորոշումը` միշտ կանխել մարդկության դեմ ոճրագործության կրկնման հնարավորությունը` դրանով իսկ բացառելով պնդումը, թե պատմությունը դատապարտված է կրկնելու ինքն իրեն», – հայտարարել է կոնգրեսականը: