AM
22 February 2005 - 16:03 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ՋԱՆՔԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրկության անդամ Նաիրա Շախթախտինսկայան, նշելով, որ անտարակույս միջազգային հանրությունը հավանություն չի տա «ուժային մեթոդներով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը»` հայտարարել Է, որ «եթե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերն ապարդյուն անցնեն` այդ թվում նաեւ Մինսկի խմբի գործունեությունը, այն ժամանակ, իհարկե, ոչ մեկը չի կարող արգելել Ադրբեջանին վերադարձնելու իր հողերը»: Նրա խոսքերով` «արագ եւ արդյունավետ գործողության իրականացումը կարող Է նվազագույնի հասցնել միջազգային հանրության նեգատիվ վերաբերմունքը»: