Ադրբեջանը ջանում է ազատել սահմանն անցնելիս Լեռնային Ղարաբաղի բանակի կողմից գերի վերցված զինվորներին, հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհայտ կործաների եւ պատանդների հարցերով պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը: Նրա խոսքերով` ադրբեջանցի զինվորականներ Խիկմեթ Թագիեւը, Խայալ Աբդուլաեւը եւ Ռուսլան Բաշիրովը ողջ են եւ անվնաս: Նա նշել է, որ հայկական կողմը նույնպես հաստատում է, որ գերիները ողջ են եւ առողջ: Էլդար Սամեդովը նշել է, որ գերիների ազատման վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի հետ բանակցությունները շարունակվում են: Նրա կարծիքով` ադրբեջանցի գերիների ազատման հարցը իր լուծումը կգտնի մոտ ապագայում: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին գերի են վերցրել սահմանազանց երեք ադրբեջանցի զինվորականների: Հանգամանքների պարզաբանումից հետո, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի զինվորականները կփոխանակվեն: