AM
23 February 2005 - 13:24 AMT

ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ «ԽՈՋԱԼՈՒՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԸ

Փետրվարի 24-ին Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի «թուրքերի դեմ հայերի կողմից իրագործված Խոջալուի ցեղասպանության» հարցը: Նիստին կմասնակցեն ադրբեջանցի պատգամավորներ, ինչպես նաեւ Անկարայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանում կկազմակերպվի «Խոջալուի ցեղասպանությանն» առնչվող գրքերի ու ֆոտոնյութերի ցուցահանդես: Շնորհահանդեսի շրջանակներում կցուցադրվի «Խոջալուի բնակիչների նկատմամբ վայրագությունների մասին վավերագրական ֆիլմ»: