AM
6 Սեպտեմբեր 2012 - 14:27 AMT

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Մալթա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն ժամանել է Մալթա, որտեղ սեպտեմբերի 7-ին առաջին հանդիպումը կանցկացնի 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում:

Երևան -Մալթա թռիչքը տևել է շուրջ հինգ ժամ, քանի որ վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին դիմավորել են հայ երկրապագուները:

Հայաստանի հավաքականը հանգրվանել է «Կորինտիա Փալաս» հյուրանցում: Այսօր այն կանցկացնի նախախաղային մարզում «Տա Կալի» մարզադաշտում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: