Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը որոշել է իր օգնական Լիզա Գալուստյանին ուղարկել Լոս Անջելես` մասնակցելու փետրվարի 24-ին այդ քաղաքում կայանալիք Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային հավաքին: Միջոցառմանը, որը տեղի կունենա «Բալթիմոր» հյուրանոցում, կմասնակցեն Բելգիայի, Կիպրոսի, Եթովպիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հորդանանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Սիրիայի եւ Ուրուգվայի ներկայացուցիչները: