Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 10-րդ` նախավերջին տուրում կմրցի Հոլանդիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը 9-րդ տուրում հաղթանակ է տարել Գերմանիայի նկատմամբ, իսկ Հոլանդիան հաղթել է Իսրայելին: Հայ շախմատիստներն ունեն 15 միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը, նույնքան միավոր ունեն Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ հավաքականները: Նիդերլանդների հավաքականը 14 միավորով 6-րդ տեղում է:
Այսօր Չինաստանը կհանդիպի ԱՄՆ հետ, Ռուսաստանը` Արգենտինայի:
Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:






