AM
23 February 2005 - 17:01 AMT

ՀԱԵ ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԽՆԴՐԵԼՈՎ ԹԵՄԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն` խնդրելով ճշտել թեմի կարգավիճակը եւ նրան հանձնել երկրի հայկական եկեղեցիները, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: Թեմի առաջնորդի տեղակալ հայր Աբգարի խոսքերով` Վրաստանի մշակույթի նախարարության տնօրինության տակ գտնվող հայկական հուշարձանները թողնված են բախտի քմահաճույքին: Վերջերս արձանագրվել են հայկական եկեղեցիների նկատմամբ ոտնձգության դեպքեր, մասնավորապես, տեղի հոգեւորականները եկեղեցիներից մեկի բակում դրել են վրացական գերեզմանաքարեր: Հայր Աբգարը որակել դա որպես այն գերեզմանների պղծում, որոնց վրայից այդ գերեզմանաքարերը տեղափոխվել են: