ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների փետրվարի 24-ին նախատեսված հանդիպումը պետք է օգտակար եւ կարեւոր լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար, գտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: Նրա խոսքերով` Բուշ-Պուտին բանակցությունների համար մեծ նշանակություն կունենան նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը: «Բանն այն է, որ վերջին ժամանակներս հակամարտության կարգավորման գործընթացն ավելի ինտենսիվ է դարձել»,- նշել է նովրուզ Մամեդովը: Նրա կարծիքով` Ադրբեջանի դիրքերն ուժեղացել են, իսկ Հայաստանի դիրքերն, ընդհակառակը, թուլացել են: «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար»,- հայտարարել է նա: