Հայաստան ուղարկվելու համար նախատեսված ցորենով 100 վագոն բեռնաթափվել են Բաքվում: Վագոնները բեռնաթափման համար ադրբեջանա-վրացական սահմանից ժամանել են Բաքվի Քեշլյա կայարան: Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի եւ տրանսպորտի նախարարության անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ տվյալ բեռները նախատեսված են Հայաստանի համար: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ստորագրած արձանագրության համաձայն, ցորենը կվաճառվի: Բացի այդ, փաստաթղթի համաձայն Վրաստանին է փոխանցվել դիզելային վառելիքով 202 վագոն, որոնք նույնպես նախատեսվում էր տեղափոխել Հայաստան: Վագոնների բեռնաթափումը եւ դիզվառելիքի վաճառքը կկատարվի Վրաստանում: Երկաթուղային գնացքների անցումը Վրաստան շրջափակված է 2004 թվականի նոյեմբերից, ինչը կապված է ադրբեջանցիների կողմից դրանք Հայաստան տեղափոխելու փաստերի ուսումնասիրման հետ: Ադրբեջանի կառավարությունը դեռեւս վերլուծում է հավաքած տեղեկատվությունը: