AM
7 September 2012 - 14:30 AMT

Էստոնիայի հայերը իրենց բողոքն են հայտնել Սաֆարովի արտահանձնման ու ներման դեմ

Տալլինում տեղի է ունեցել բողոքի ակցիա հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարոֆի արտահանձնման ու ներման դեմ: Ակցիան տեղի է ունեցել Տալլինի հայկական եկեղեցու հարևանությամբ: Մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել ընդդեմ Հունգարիայի մարդասպանին արտահանձնելու որոշման ու Ադրբեջանում նրան ներում շնորհելու դեմ, հայտնում է ERR-ն:

Նույն օրը Ադրբեջանի դեսպանատան մոտ պատասխան ակցիան է անցկացրել ադրբեջանական համայնքը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: