Այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում խաղարկվում են նախավերջին տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Հոլանդիայի հետ և 1,5:0,5 հաշվով արդեն առջևում է: Հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով 48-րդ քայլին հաղթել է Անիշ Գիրիին:
Մինչ այդ Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Լյուկ Վան Վելիի հետ:
Վլադիմիր Հակոբյան-Իվան Սոկոլով և Գաբրիել Սարգսյան-Յան Սմիթս պարտիաները դեռևս շարունակվում են:
Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է 11 տուրերով: Տղմարդկանց մրցախաղում հանդես են գալիս 155 հավաքականներ: Օլիպմիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին:






