AM
25 February 2005 - 14:47 AMT

ԵԱՀԿ-Ն ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդը ճանաչում են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ասվում է նախօրեին համատեղ կոմյունիկեյում` ընդունված Սթրասբուրգում, որտեղ Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ-ի միջեւ տեղի է ունեցել բարձր մակարդակի հանդիպում «2+2» ձեւաչափով: Փաստաթղթի Հարավային Կովկասին վերաբերող մասում ընդգծված է համատեղ գործունեության կարեւորությունը վրաց-աբխազական, վրաց-օսական եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հետ կապված նախաձեռնությունների, եւ Հարավային Օսիայի կարգավիճակին վերաբերող առաջարկների ասպարեզում: Փաստաթղթում նշվում է ժողովրդավարական բարեփոխումների ակտիվացման կարեւորությունը խաղաղ կարգավորման համար` սահմանադրական ընտրությունների, դատական եւ իրավապահ մարմիններին եւ այլ կազմակերպություններին աջակցելու միջոցով: