AM
10 Սեպտեմբեր 2012 - 08:27 AMT

Հայ ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում

Թաիլանդի Պատայա քաղաքում ավարտված ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել:

Աչքի ընկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն (մինչև 74 կգ ք/կ) ու ազատ ոճի ըմբիշներ Վոլորդյա Ֆրանգուլյանն ու Դավիթ Ափոյանը 60 կգ և 66 կգ քաշային կարգերում:

Վճռորոշ մենամարտում Ֆրանգուլյանը 5:3 հաշվով հաղթեց Գոռ Հովհաննիսյանին Ուկրաինայից, իսկ Ափոյանը 9:1 հաշվով՝ Գեորգ Մարչլին Ավստրիայից: